Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների շրջանում անջատողական տրամադրություններ կան
ՔաղաքականությունԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Ադրբեջանում կովկասյան պարսիկների կամ թաթերի մասին վավերագրական ֆիլմ են նկարահանել Լեռնային Շիրվանի երկու պարսկալեզու գյուղերում։
Մի կողմ թողնելով այն, թե ինչպես են հակագիտական կամ կեղծ գիտական զեղծարարություններով այս երկրում աղճատում կամ յուրացնում ամեն ինչ՝ այդ թվում կովկասյան պարսիկների պատմությունը և մշակույթը, ֆիլմում շատ ուշագրավ էր հենց սովորական գյուղացիների խոսքը։ Պատկերավոր ասած, ամեն երկրորդ միտքը մեկ նրանք պնդում էին, որ Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների շրջանում անջատողականություն չկա։
Պարզ է, որ Ադրբեջանում հեռավոր լեռնային գյուղի սովորական բնակիչը՝ այն էլ պատկառելի տարիքի, կյանքում ո՛չ լսել, ոչ օգտագործել, ո՛չ էլ գիտե, թե ինչ է «անջատողականություն» նաև ադրբեջաներենում երկարաշունչ բառը։
Հարց է ծագում՝ իսկ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ինչո՞ւ է այս մարդկանց սովորեցրել տեսախցիկի առջև անպայման անդրադառնալ անջատողականությանը։ Տրամաբանական պատասխանը մեկն է՝ Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների հատկապես երիտասարդ սերնդի շրջանում նման տրամադրություններ կան»։