Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության հետ
ՀասարակությունՌուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի հետ։
«Հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի վերաբերյալ»։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության» եւ ՌԴ տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, այնպես էլ ռուսաստանյան իշխանությունների հետ։ Դեսպանությունը նաեւ ուշադրությամբ հետեւում է մամուլի հրապարակումներին եւ իր խորին մտահոգությունն է հայտնում՝ կապված Հայաստանի անկախության մարտիկ Գ. Նժդեհի հիշատակը պղծելու հետ՝ որոշ շրջանակների կողմից, որոնք շահագրգռված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները վարկաբեկելու մեջ։
Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները եւ կոչ ենք անում զերծ մնալ ակնհայտ սուտ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։