Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները փետրվարի 7-ին եւ 8-ին Ուկրաինա կայցելեն
ՔաղաքականությունՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ ինքն ու Գերմանիայից իր գործընկեր Աննալենա Բերբոքը փետրվարի 7-ին եւ 8-ին Ուկրաինա կայցելեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անալենա Բերբոքի հետ ես փետրվարի 7-ին եւ 8-ին կմեկնեմ Ուկրաինա»,- շաբաթ օրը Twitter-ում գրել է ֆրանսիացի նախարարը։ Առաջիկայում Ուկրաինա այցելելու իր մտադրության մասին Լը Դրիանը հայտարարել է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հունվարի կեսերին՝ Ֆրանսիայի Բրեստե քաղաքում։