Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով. «Ժողովուրդ»
Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն անորակ հրթիռների մատակարարման առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է դեռեւս 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին: Նա նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պատասխանատուն է եղել, որին պաշտոնից ազատել էր Սերժ Սարգսյանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ասել է թե՝ ԱԱԾ-Ն հրթիռների գործով հիշել է նաեւ նախկինում ազատված փոխնախարարին:
Հավելենք, որ 2016 թվականի ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով, պաշտոնից ազատվել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, որը հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա 44-օրյա պատերազմից հետո՝ պաշտպանության նախարար, սակայն 100 օրը չլրացած՝ նրան ազատեցին, ինչից հետո Կարապետյանը գնացել է Մոսկվա:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում