Հայտնի է` երբ կհրապարակվի Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ԻրավունքԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
Որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը՝ 11։00-ին։