«Հրապարակ».Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են
ՄամուլՆիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։ Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են, ինքն էլ՝ տերը, ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը։ Իրենք՝ կառավարության անդամներն էլ կարծես դեմ չեն դրան։ Նրանք նման հայտարարություններին որեւէ կերպ չեն արձագանքում։ Իսկ երեկ, երբ նրանց հրավիրում էին ամբիոնի մոտ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, մոտենում էին Փաշինյանին, ցուցումներ ստանում, նոր գնում պատասխանելու։ Իսկ Արարատ Միրզոյանը ոչ միայն հարցից առաջ, այլեւ պատգամավորի արձագանքից հետո մոտեցավ «տիրոջը», որ ճշտի, թե ինչպես պատասխանի արձագանքին։ Փաշինյանը երեւի փորձում է ցույց տալ, որ ինքն է երկրում «ասողը»։