Բրունու Ֆերնանդեշը պատմել է՝ երբ է սկսել երազել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն իր նոր ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո պատմել է, թե ինչպես է որոշում ընդունել տեղափոխվել Մանչեսթեր:
«Իմ սերը «Մանչեսթեր Յունայթեդի» հանդեպ ծնվել է, երբ ես սկսեցի հետևել այդ թիմում Կրիշտիանու Ռոնալդուի մրցելույթներին:
Վստահեցնում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին, որ իմ ամբողջ ուժերը կներդնեմ ակումբի հաղթանակների և հաջողությունների գործում:
Չեմ համբերում, թե երբ պետք է առաջին անգամ խաղադաշտ դուրս գամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Շնորհակալ եմ Ուլե-Գունար Սուլշերին և ակումբի ղեկավարներին, որոնք վստահեցին ինձ»,- Ֆերնանդեշի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերնանդեշի տրանսֆերային իրավունքի դիմաց «Սպորտինգին» վճարել է 55 միլիոն եվրո: 25 միլիոն եվրո «Սպորտինգը» կստանա բոնուսների տեսքով: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հետագայում վաճառի Ֆերնանդեշին, «Սպորտինգը» կստանա վաճառքից ստացվող գումարի 10 տոկոսը:
Բրունու Ֆերնանդեշի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիս՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Սպորտինգի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: