Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները
ՔաղաքականությունՊաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների սկիզբը՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։
«Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որոշում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Նրա խոսքով` վստահությունն ամրապնդելու համար պետք է երկրների միջեւ հաղորդակցությունները բացվեն, վերականգնվեն ու կարգավորվեն կապերը։
Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։