Նիկոլ Փաշինյանը խորհրդականին գործուղել է Սյունիքի մարզ
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 14-ի որոշմամբ՝ նրա խորհրդական Արտաշես Թումանյանը 2022 թվականի հունվարի 14-17-ը ներառյալ գործուղվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի):
Նշվում է միայն, որ Արտաշես Թումանյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: