«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն պարտավոր է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած զրպարտությունը
ՔաղաքականությունԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության:
Դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաեւ հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը: Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 20-ին iravunk.com կայքում հրապարակվել էր «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր հետեւյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»: