Ադրբեջանի վարչապետը հայտարարել է «Շուշիի հռչակագրով» Ադրբեջան֊Թուրքիա հարաբերությունների նոր փուլի մասին
ՔաղաքականությունԱդրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Ասադովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ, որն առաջին պետությունն է, որի հետ իրենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, Ադրբեջանը կապված է պատմական խորը արմատներով և ընդհանուր ազգային մշակութային արժեքներով։
«2021 թվականի հունիսի 15-ի Շուշիի հռչակագրի ստորագրմամբ՝ ադրբեջանաթուրքական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, պատրաստակամություն հայտնվեց ձեռնարկել համատեղ քայլեր մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար»,֊ասել է Ասադովը։