Արարատի մարզպետ կնշանակվի ներկայիս մարզպետի որդին
ՔաղաքականությունԱրարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կլքի պաշտոնը։ Հարցն ընդգրկված է վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգ չզեկուցվող հարցերի շարքում։
Չզեկուցվող հարցերի թվում է նաև Սեդրակ Թևոնյանին Արարատի մարզպետի պաշտոնում նշանակումը։
Նշենք, որ վերջինս Արարատի ներկայիս մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին է։
Հիշեցնենք, որ անկուսակցական Սեդրակ Թևոնյանը ընթացիկ տարվա հունվարի 4-ին պատգամավորի մանտադից հրաժարականի դիմում էր ներկայացրել: