Հայերեն
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան 

Դավիդյանցը վրիպե՞լ էր. համաճարակից հետո դեռ շատ բաներ են բացվելու

Պարետատան վերջին նիստից հետո բրիֆինգում «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքը մեծ աղմուկ է առաջացրել: Նա ասել էր, որ «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցը» գրեթե շուրջ 4 ամիս է, ինչ սկսել է կորոնավիրուսային վարակակիրներին բուժելու գործընթացը, և առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կարոնավիրուս կոչված չարիքի առաջին հարվածը:

«Եվ մենք փետրվար ամսից ողջ անձնակազմով` բժիշկներով, բուժքույրերով, մայրապետներով, պայքարում ենք այս հիվանդության դեմ», ասել էր Մհեր Դավիդյանցը, նշելով, որ ցավոք, հիվանդությունն այժմ փոխել է իր ընթացքը, և եթե հունվար-փետրվար-մարտ ամիսներին հիվանդությունը հիմնականում թեթև էր ընթանում, և իրենք ունեին թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ, ցավոք, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

Նրա խոսքից ստացվում է, որ հունվար-փետրվարից արդեն գրանցվել են կորոնավիրուսով, կամ համենայնդեպս նոր տիպի հարուցիչով հիվանդությունների, թոքաբորբի դեպքեր: Մարդիկ հարցնում են՝ վրիպո՞ւմ էր արդյոք տնօրենի խոսքը, թե իրողության արձանագրում, եւ արդյոք իշխանությունը խաբել է, երբ հայտարարել է, որ կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է մարտի 1-ին:

Հանրության շրջանում նույնպես տարածված կարծիք կա, որ հունվար-փետրվարին շատերը ծանր հիվանդություն են տարել, որի նշանները համընկնում են ներկայում կորոնավիրուսի նկարագրություններին:

Պետք է նշել, որ կորոնավիրուսի առաջին դեպքերը աշխարհում գրանցվել են դեռ անցյալ տարվա աշնանը: Եվ մինչ Ուհանի լաբորատորիայի շուրջ համաշխարհային աղմուկը, ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի մոտ գտնվող հանրահայտ Վեկտոր լաբորատորիայում տեղի ունեցած վթարի մասին: Այս լաբորատորիայում պահվում են ամենավտանգավոր վիրուսները, եւ ԶԼՄ-ները գրում էին, որ պայթյունից հետո Նովոսիբիրսկի շրջանում գրանցվել են ատիպիկ թոքաբորբից բազմաթիվ մահեր:

Հետաքրքիր է, որ երբ Ռուսաստանը փորձեց Չինաստանին մեղադրելու հարցում միանալ ԱՄՆ պահանջներին, չինացիներն անմիջապես ակնարկեցին, որ Չինաստանին սահմանակից Ռուսաստանի շրջանները վարակի տեսակետից վտանգ են ներկայացնում երկրի համար:

ԱՄՆ-ն եւ շատ երկրներ մեղադրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ Չինաստանին վարակի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար: Բացի այդ, ԱՀԿ-ն մինչ այժմ իրարամերժ տեղեկություններ է հայտնում համաճարակի վերաբերյալ ու իրարամերժ ռեկոմենդացիաներ տալիս, ինչը ավելի է խորացնում կասկածներն այդ կազմակերպության հանդեպ:

Ակնհայտ է, որ չնայած այս համաճարակն առայժմ իր ծավալներով ու մահաբերությամբ շատ չի տարբերվում նախորդ Սարս եւ Մարս համաճարակներից, սակայն մեծ է աղմուկը եւ արդեն ակնհայտ՝ քաղաքական ու տնտեսական ահռելի շահերն ու տրանսֆորմացիաները: Համաճարակն արագ քաղաքականացվեց ու սնուցվեց դավադրապաշտական տեսություններով, ինչն ավելի է մեծացնում դրա շուրջ աղմուկն ու այդպիսով՝ բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ լուծելու հնարավորությունները:

Այս անորոշության ու աղմուկի պայմաններում, երկրները կամ պետք է հետեւեին ԱՀԿ-ի ռեկոմենդացիաներին, կամ փորձեին ընթանալ սեփական ճանապարհով, որն անմիջապես հակահարվածի էր արժանանում համաշխարհային մամուլի ու կազմակերպությունների կողմից: Հայաստանը հետեւում է ԱՀԿ-ի ռեկոմենդացիաներին, եւ ըստ այդ ռեկոմենդացիայի էլ հայտարարեց առաջին վարակակրի մասին: Հետաքրքիր էր, որ մարտի մեկին առաջին վարակակրին հայտնաբերելուց հետո երկար ժամանակ «անոմալիկ» իրավիճակ էր՝ նոր դեպքեր չէին հայտնաբերվում, կառավարությունն էլ կատակում էր վիրուսի հաշվով:

Ներկայում կառավարությունը հայտնվել է բուռն քննադատության տակ վարակի ընդլայնման ու մահվան դեպքերի ավելացման կապակցությամբ: Որտեղ է օբյեկտիվ իրավիճակն ու որտեղ թերացումները՝ պարզվում են հընթացս: Միեւնույն ժամանակ, համաճարակի սկզբնական շրջանի լավատեսությանը փոխարինել են մռայլ նկարագրություններն ու կանխատեսումները, վարչապետը խոսում է դժոխքի միջով քայլելու մասին: Պետք է նշել, որ երկու դեպքում էլ կառավարության մոտեցումն անհամարժեք էր թե հանրային ազդեցության, թե «հարակից էֆեկտների» տեսակետից:

Համաճարակի ավարտից հետո շատ բաներ են բացահայտվելու աշխարհում, այդ թվում այս հիբրիդային վիրուսի ծագումնաբանության մասով: Ներկայում տարբեր երկրների հետախուզական ծառայություններն ակտիվորեն զբաղվում են դրանով: Մինչ այդ, Հայաստանում էլ վիրուսը քաղաքականացվել է եւ դարձել ներքին դիմակայության գլխավոր շարժիչներից մեկը:

Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա Սողոմոնյան