Պետք է հեռացնել ուժերը հայ֊ադրբեջանական սահմանից․ ԵՄ խոսնակ
ՔաղաքականությունԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստենոն Թվիթերի իր էջում կոչ է արել հեռացնել ուժերը հայ-ադրբեջանական սահմանից։
«Հայ֊ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունն ու զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվությունը վերահաստատում են ուժերի հեռավորության սահմանման և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը։ ԵՄ֊ն աշխատում է երկու կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը»,֊գրել է Ստենոն։