Երկրորդ եռակողմ հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց՝ թշնամին դիմում է սադրանքի. Շարմազանով
ՔաղաքականությունԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ մեկ տարի անց ՝ թշնամին Հայաստանի արեւելյան սահմանների ուղղությամբ դիմել է սադրանքի ,որի հետեւանքով նահատակվել են 2 հայորդի։
Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս,որ «թուրքը մնում է թուրք»,իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել։
Անհնար է արժանապատիվ խաղաղություն,քանի դեռ Հայաստանը ներկայացնում է կապիտուլյանտների «խունտան»։
Աստված մեր նահատակ տղերքի հոգին լուսավորի»։