ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
ԻրավունքՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև՝ մասնակցություն այլ միջոցառումների: