Սպիտակ տունը պատմել է Ռուսաստանի հետ բանակցություններից ակնկալիքների մասին
ՔաղաքականությունԱՄՆ-ն լավատես չէ Ռուսաստանի Դաշնության հետ առաջիկա բանակցությունների հարցում, ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք գնում ենք ոչ թե լավատեսության, այլ իրատեսության զգացումով», - հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է վարչակազմի ներկայացուցիչը:
Ըստ վարչակազմի պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգները կգնահատեն Ռուսաստանի Դաշնության գործողությունները, այլ ոչ թե հրապարակային մեկնաբանությունները: «Այն, ինչ նրանք անում են փակ դռների հետեւում նրանց հայտարարություններից ավելի կարեւոր կլինի»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով` ԱՄՆ-n Ռուսաստանի հետ երկխոսության շրջանակներում պատրաստ է դիտարկել զորավարժությունների փոխադարձ սահմանափակումների հնարավորությունը, այդ թվում՝ ռազմավարական ավիացիայի թռիչքները երկու երկրների տարածքների մոտ, լրագրողներin ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Խոսելով Ղազախստանի դեպքերի մասին՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն դրանց հետ կապ չունի. «Տեղի ունեցողը մեր մասին չէ։ Այդ հարցը Միացյալ Նահանգներին չպետք է ուղղվի»:
Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ Ժնեւում Ռուսաստանի հետ կայանալիք բանակցություններում քննարկել եվրոպական երկրներում ամերիկյան ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը։