Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
ՀասարակությունՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, հնարավոր են թույլ տեղումներ:
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: