Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցում փողին փող չեն ասո՞ւմ
ՔաղաքականությունՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսել է 21 միլիարդ 578 միլիոն 431 հազար 824 դրամ։ Կատարված ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում։ Covid-19-ի շրջանակներում բուժաշխատողների պարգևատրումը կազմել է 82.948.723 դրամ, իսկ պատվաստման գործընթացի շրջանակներում տրվող լրավճարը՝ 1.229.286.016 դրամ։ Բժշկական կենտրոնների վերանորոգման համար անհրաժեշտ է եղել 208.250.651 դրամ։ Պատվաստանյութի տեղափոխումը Հայաստան կազմակերպելու համար ծախսվել է 185.638.114 դրամ։
Անահիտ Ավանեսյանը, ով առիթը բաց չի թողնում բողոքելու գումարի պակասից, ով վերացնում է այդ պատճառով պետպատվերը, իսկ չպատվաստված քաղաքացիների համավարակից բուժումը ցանկանում դարձնել վճարովի, գումար չի խնայում պարգևավճարների վրա: Ավելին, չգիտես ինչպես է ստացվել, որ պատվաստանյութի տեղափոխումը ՀՀ հարյուրավոր միլիոններ է կազմել: Դեռ լավ է բուն պատվաստանյութի գնին ինչպես ասում են՝ չեն խփել անցել: Նույնը կարելի է ասել ԲԿ-ների վերանորոգման մասին, դժվար է հասկանալ, թե այդ ինչ է պատահում սույն շինություններին, որ դրանք տարին մեկ հարյուրավոր միլիոններով վերանորոգելու կարիք է առաջանում:
Ստացվում է` ահա նման ծախսերի համար Ավանեսյանը գումար գտնում է, իսկ անչափ կարևոր և կենսական ծախսերի համար՝ ոչ..