ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Ղազախստանում տիրող իրավիճակին
ՔաղաքականությունՆԱՏՕ-ն անհանգստացած է Ղազախստանում տիրող իրավիճակով և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և հարգել մարդու իրավունքները։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է RT-ն։
«Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին: Մենք անհանգստացած ենք և ցավում ենք կորսված կյանքերի համար: Կարևոր է, որ բռնությունը դադարեցվի և հարգվեն մարդու իրավունքները, ներառյալ խոսքի ազատությունը և խաղաղ ցույցի իրավունքը»,- ասել է նա: