Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը
ՔաղաքականությունՀայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Զրույցի ընթացքում կողմերն իրենց աջակցությունն են հայտնել բարեկամ երկրի ղեկավարության ջանքերին` ուղղված խաղաղության եւ հանգստության վերականգնմանը: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմ Ղազախստան ուղարկելու մասին որոշման իրականացման ընթացքը ՝ իրավակարգի պահպանմանն ու կայունության ապահովմանը նպաստելու համար», — ասված է հաղորդագրության մեջ: