Հայ ժողովրդի շահերից է բխում Ղազախստանի մնալը և վերադառնալը ռուսական ազդեցության գոտի․ Հայկ Այվազյան
ՔաղաքականությունՀայաստանի կողմից Ղազախստան զորք ուղարկելն, անկախ Հայաստանի ղեկավարի անձից, անհրաժեշտություն էր ոչ միայն ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակներում, այլ նաև աշխարհաքաղաքական կարևորության առումով։
Ղազախստան ՀԱՊԿ զորախմբերի մտնելու նպատակն էր պաշտպանության տակ վերցնել ռազմավարական նշանակության օբյեկտները, ինչը թույլ կտար Խազախստանի ուժայիններին զբաղվել կարգ ու կանոնի հաստատմամբ։ ՀԱՊԿ օգնությունն անհրաժեշտ էր, որպեսզի այդ երկրիրը վերջնականապես չանցներ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի նախագիծ հանդիսացող թուրքական ազգայնականության իշխանության ներքո։
Եթե Հայաստանում շատերը խոսում են թուրքական աշխարհի միավորման և Հայաստանը այդ աշխարհում հայտնվելու վտանգների մասին, ապա անգլոամերիկյան նախագծով թուրքամետ ազգայնականության լծի տակ Ղազախստանի վերջնական հայտնվելը չի բխում հայ ժողովրդի շահերից։
Ավելին, Ղազախստանի քաղաքացիների մեծ մասը ռուսախոս են։ Նույնիսկ կան շատ ղազախներ, որոնք խոսում են միայն ռուսերենով։ Հետևաբար հայ ժողովրդի շահերից է բխում Ղազախստանի մնալը և վերադառնալը ռուսական ազդեցության գոտի։