Վրաստանի նախագահն այցելել է Սբ. Գևորգ եկեղեցի և շնորհավորել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
ՀասարակությունՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության առթիվ, հաղորդում է Aliq.ge-ն։
Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաքելական եկեղեցում տեղի ունեցող Սուրբ Ծննդյան պատարագին և այնտեղից հղել իր շնորհավորական ուղերձը։
«Շնորհավորում եմ Սուրբ ծնունդն ու Աստվածահայտնությունը ամենահին Քրիստոնյա ժողովուրդներից մեկին, հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում։ Խաղաղություն, առողջություն, բարեկեցություն բերի այս օրը ձեզ, բազում անգամներ տոնեք այս լույսի և բարու մեծագույն տոնը», — դիմել է նախագահը։