Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

ԵՄ-ում հայկական ավիաընկերությունների թռիչքների արգելքը վերջին 30 տարվա լուրջ խնդիրներից է, նման բան երբևէ չի եղել. որոշումը վերանայելու 2․5 տարին՝ մեր պետության համար շատ երկար է․ Գրիգոր Նազարյան

ԵՄ տարածքում հայկական ավիաընկերությունների թռիչքների արգելքը հայկական քաղավիացիայի լուրջ խնդիրներից մեկն է, որ մեր պետությունը բախվել է վերջին 30 տարիների ընթացքում, երբևէ նման խնդիր չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, որը երկար տարիներ աշխատել է «Հայկական ավիաուղիներում» և ՔԱԳՎ-ում։ «Պետք է փաստել, որ սա կխոչընդոտի հայկական որևէ ընկերության ձևավորմանը, գոյությանը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Համաճարակային իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ մեր քաղաքացիների տարհանումների ժամանակ ազգային փոխադրողը շատ ավելի ճկուն կլիներ, քան օտարերկրյա որևէ փոխադրող՝ ինչ-որ լրացուցիչ չվերթներ իրկանացնելու։ Այդ առումով ռեզիդենտ ընկերության խնդիրն էլ կարծես թե լուրջ է»,- ասաց նա։ Որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին, սակայն Գրիգոր Նազարյանի խոսքով՝ 2․5 տարին ՀՀ-ի համար երկար ժամանակահատված է։

- Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել Հայաստանի իշխանությունների կողմից լիազորված բոլոր ավիաընկերությունները: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Սա վերջին 2 տարիների ընթացքում ի հայտ եկած խնդի՞ր է, թե՞ երկար տարիներ քաղավիացիայի ոլորտում նման խնդիր եղել է, ինչպես հայտարարում է ՀՀ պաշտոնական հաղորդագրություններում։

- Մշտապես լինելը դա մի քիչ անհասկանալի է, որովհետև թե տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների, թե քաղավիացիայի միջազգային կազմակերպությունից պարբերաբար աուդիտներ են անցկացվել և այդ աուդիտների ժամանակահատվածում ստուգվել են նաև այդ խնդիրները։ Տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս, բայց տպավորությունն այնպիսի է, որ հերթական աուդիտի կամ անհրաժեշտությունից ծագած աուդիտի ժամանակ փաստաթղթերը ժամանակին չեն հասցրել, ժամանակին չեն զեկուցել, և կարծես թե դրանով պայմանավորված՝ արդեն սկսել է խնդիր առաջանալ։ Փետրվարին տեղում պարզել են, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չունի կարողություններ, որպեսզի կարողանա թռիչքային անվտանգության վերահսկողություն իրականացնել, իսկ դրանք լիցենզավորված, վերապատրաստված մասնագետներն են, որ նույն ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն), EASA-ի (Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության) կողմից սերտիֆիկացվում են և ճանաչվում են։ Այստեղ, կարծես թե խնդիր կա՝ կպված կադրերի հետ, այսինքն՝ կարողությունների հետ կապված և բարդությունը դրանով է պայմանավորված։ Այնուամենայնիվ, որոշման հիմքը դա է, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չունի կարողություններ՝ պատշաճ թռիչքային անվտանգության վերահսկողություն իրականացնելու։

- Հետևանքն ինչպիսի՞ն կլինի։ Բերվում է այն փաստարկը, որ հայկական ավիաընկերությունները միևնույն է դեպի ԵՄ տարածք թռիչքներ չէին իրականացնում, միայն Լիոն ուղղությամբ էր կանոնավոր չվերթը և հիմնական չարտերային չվերթներ էին տուրիստական շրջանում։ Այնուամենայնիվ, խնդիրներ չե՞ն լինի ավիաընկերությունների համար։ Միջազգային վարկանիշի առումով ի՞նչ կփոխվի այս որոշումից հետո։

- Միջազգային վարկանիշի առումով՝ միանշանակ վատ է, տեսանք երկրների շարքը, որտեղ հայտնվեց Հայաստանը, դա իսկապես ցավալի փաստ է, որ մենք արձանագրում ենք (ԵՄ սև ցուցակում են գտնվում նաև Իրաքը, Վենեսուելան, Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբերիան, Լիբիան, Նեպալը և այլ պետություններ): Երկրորդ՝ օտարերկրյա ընկերությունները կշարունակեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան և Հայաստանից, բայց հայկական ընկերությունները, այդ թվում՝ չարտերային թռիչքների թույլտվություն չեն ստանա, ցավոք սրտի։ Դա փաստ է։ Նորից հայկական ընկերությունների վերահսկողության մեխանիզմի խնդիրն է դրվում։ Սա հայկական ավիացիայի համար լուրջ խնդիրներից մեկն է, որ մեր պետությունը բախվել է վերջին 30 տարիների ընթացքում, երբևէ նման խնդիր չի եղել։ Պետք է փաստել, որ սա կխոչընդոտի ռեզիդենտ փոխադրողի գոյությանը, ձևավորմանը, հայկական որևէ ընկերության ձևավորմանը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Համաճարակային իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ մեր քաղաքացիների տարհանումների ժամանակ ազգային փոխադրողը շատ ավելի ճկուն կլիներ, քան օտարերկրյա որևէ փոխադրող՝ ինչ-որ լրացուցիչ չվերթներ իրականացնելու։ Այդ առումով ռեզիդենտ ընկերության խնդիրն էլ, կարծես թե լուրջ է։

- Հունիսի 3-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի վերաբերյալ: Քննարկմանը ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022թ. նոյեմբերին, մոտ 2․5 տարի հետո։ Ինչ եք կարծում, քաղավիացիայի ներկայիս կադրերով, ուժերով հնարավո՞ր է դուրս գալ «սև ցուցակից» 2․5 տարվա ընթացքում։ Մասնագետները Ղազախստանի օրինակն են մատնանշում, որը կրկին սև ցուցակում էր հայտնվել և դուրս դրանից դուրս գալու համար 5-6 տարի էր պահանջվել ու բավականին շատ ֆինանսական միջոցներ։

- 2․5 տարին, եթե անկեղծ լինենք, մեր պետության համար երկար ժամանակահատված է։ Կարծում եմ՝ կան մասնագետներ, որոնք այս պահին քաղավիացիայի կոմիտեում չեն աշխատում, այդ մասնագետներին կարելի է ներգրավել, համախմբել, համազգային ծրագիր հայտարարել, կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել և դրանով փորձել դուրս գալ ստեղծված իրավիճակից։

- Իսկ եթե մասնագետներին չներգրավեն։

- եթե չներգրավեն, 2․5 տարին մոտավորապես այն գնահատականն է, որ պետք է նոր կադրեր վերապատրաստվեն և այդ կադրերը սերտիֆիկացվեն համապատասխան կառույցների կողմից, դա մոտավորապես այդ ժամանակահատվածն է։ Բայց իմ գնահատականով՝ դա երկար ժամանակահատված է Հայաստանի նման ծովային ելք չունեցող երկրի համար։ Այստեղ պետք է փորձել օր առաջ խնդիրները լուծել։ Ես հասկանում եմ, որ ընթացակարգեր կան, EASA-ն ամեն րոպե պատրաստ չէ գալ Հայաստան, նորից աուդիտ անել, բայց մենք կարող ենք աշխատանքով ապացուցել, իսկ աշխատանքով ապացուցելու խնդիրը, թերությունը դրված է կադրերի կարողությունների վրա։ Այդ կադրերը կան, մեծ մասը դրսում են աշխատում, այդ դրսում աշխատողներին պետք է կարողանալ համազգային ծրագրի պրոցեսներում ներգրավել, բայց պետք է լինեն հստակ գործողությունների ծրագիր՝ նպատակը որն է։

- ԵՄ տարածքում թռիչքների արգելքի որոշումից հետո պաշտոնանկություններ չպե՞տք է լինեն ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար կազմում։

- Ես չեմ կարող ասել, դա արդեն ղեկավարության որոշելու խնդիրն է։ Ինքս որպես ավիացիոն տնտեսագիտության մասնագետ, ծանոթ լինելով նաև միջազգային կանոններին և ստանդարտներին, որոնք անդամ պետությունների համար կազմակերպություններն առաջադրում են՝ որպես երաշխավորություններ, կարող եմ միայն ասել, որ խնդիրը կայանում է կադրերի պրոֆեսիոնալ կարողություններին։

Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել