Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ
ՔաղաքականությունՌուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև համատեղ անելիքները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի այս մասին հայտնել է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։