Սա իմ երբևէ ճանաչած ամենաանբարոյական, կեղծավոր ու անսկզբունք արարածն է. Արթուր Ղազինյան
Ալտերնատիվ կարծիք«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է»:
Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ով ՀՀ վարչապետի պաշտոնում 2019թ-ին այս կերպ էր շնորհավորում Արցխի Անկախության օրը:
Դեկտեմբերի 24-ին այս նույն անձնավորությունը մեզ համոզում էր, որ Արցախը երբեք Հայկական չի եղել և անկախության տեսական և գործնական հնարավորություն չի ունեցել:
Սա իմ երբևէ ճանաչած ամենաանբարոյական, ստախոս, կեղծավոր ու անսկզբունք արարածն է, որի ոչ մի կերպ հնարավոր չէ ՄԱՐԴ կոչել: