Մահվան ելքով վրաերթ Երևանում (լուսանկար)
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Եգորյանը՝ իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, Կորյունի 5 շենքի դիմաց, բժշկական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների 01 բրիգադի բժիշկները արձանագրել է հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: