Հայերեն
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» 

«Ներդրումները «չհորդեցին», սոցիալական վիճակը վատթարացավ». տնտեսության կառավարում՝ բախտի հույսին ու ստելով․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել է անցնող տարում արձանագրված տնտեսական միտումներն ու դիտարկել նաև 2022-ին սպասվելիք հնարավոր կանխատեսումները: Ճգնաժամային 2020-ից հետո որքանո՞վ վերականգնվեց տնտեսությունը:

Ն. Սարգսյանը նախ նշում է. «Տնտեսությունն այս պահին գտնվում է վերականգնման փուլում, բայց վերականգնման տեմպը շատ դանդաղ է: Հաշվի առնելով այդ տեմպն ու այն, որ դեռևս չենք հասել 2019-ի ցուցանիշին, կարող ենք ասել, որ ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ, իսկ այդ վերականգնումն աճ չի ենթադրում: Ի դեպ, սա չի նշանակում նաև, որ մենք այլևս ճգնաժամի մեջ չենք:Եթե կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը, ինչպես նաև պատերազմի արհավիրքը պատճառ հանդիսացան, որ 2020-ին շատ վատ տնտեսական տարի ունենանք, ապա այդ ամենից 2021-ին պետք է դասեր քաղեինք: Պետք է ամեն ինչ անեինք տնտեսությունը վերականգնելու համար, սակայն ոչինչ չի արվել: Տնտեսությունը վերականգնվում է զուտ այն բանի հաշվին, որ, ի տարբերություն 2020-ի լոքդաունի ժամանակահատվածի, մարդիկ սկսել են ծախսել: Այսինքն, եթե անգամ որևէ բան չլիներ, ամեն դեպքում, այդ վերականգնումը պետք է տեղի ունենար»:

Նաիրի Սարգսյանը շեշտեց, որ 2021-ի սկզբից վերականգնման այդ տեմպը դանդաղել է, նույն տեմպն արձանագրվել է նաև վերջին ամիսներին. «2021-ին, մեղմ ասած, վատ ցուցանիշներ ունենք: Առհասարակ, մակրոտնտեսական ցուցանիշները շատ դեպքերում նույնիսկ կարող են բարելավված լինել, բայց իրականում դրանից երկրի կյանքը չփոխվի: Այս առումով շատ կարևոր ցուցանիշ է աղքատության մակարդակը, գները, որոնք անընդհատ աճում են ու շարունակելու են աճել: Ու այս տեսանկյունից տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող ենք ստորադասել, որովհետև շատ դեպքերում այն կարող է վերականգնվել շատ ավելի վնասակար ծառայությունների հաշվին: Օրինակ՝ խաղային բիզնեսի, հանքարդյունաբերության արտահանման ծավալների աճի հաշվին: Այսինքն, շատ դեպքերում, հաշվի առնելով հաշվարկի մեխանիզմը, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները կեղծ են: Դիտարկենք շուրջ 4 տոկոս ՏԱՑ-ը ու տեսնենք, թե որ ոլորտներն են աճի պատճառ հանդիսացել: Ըստ Վիճակագրական կոմիտեի, աճի պատճառը ծառայությունների ու առևտրի ոլորտներն են, ինչը չենք կարող ասել արդյունաբերության մասին, գյուղատնտեսության ոլորտում ևս անկում ունենք: Մինչդեռ առևտրով տնտեսություն չեն չափում: Մենք գործ ունենք մի վիճակի հետ, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշն ուղղակի ազդեցություն է ունեցել բնակչությանն ավելի աղքատացնելու վրա»:

Դիտարկելով 2021-ի ընթացքում իշխանության հայտարարությունները՝ կապված երկնիշ տնտեսական աճի, «ներդրումային բում» ունենալու պնդումների ու կանխատեսումների հետ՝ մեր զրուցակիցը նշեց. «Հիմա ակնհայտ է, որ մենք ոչ միայն չենք հասնի երկնիշ տնտեսական աճի, այլև դրանից կրկնակի անգամ ավելի ցածր մակարդակում ենք: Հայաստանի տնտեսությունը կարող է աճել ու Հայաստանի բնակիչը կարող է լավ ապրել, դրա հնարավորությունն, այո, կա: Բայց զուգահեռ թե՛ կառավարության, թե՛ նաև տնտեսական բլոկի ներկայացուցիչների քայլերը որևէ կերպ ապագա տնտեսական աճի համար պոտենցիալ չեն ստեղծում: Նրանք հեռու են տնտեսությունից, տնտեսության կառավարումից, տնտեսագիտությունից: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա կա ներդրումների չափ, որն անկախ կառավարության կամքից միշտ տեղի է ունենում:

Ցանկացած բիզնեսմեն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար որոշակի աճ է պլանավորում է ամեն ինչ անում է այդ աճին հասնելու համար, բայց կառավարությունն այս առումով բացարձակ ջանք չի ներդնում, և որևէ աղերս չունի այդ ամենի հետ: Խոսքը, օրինակ՝ գործարանի կամ որևէ բիզնեսի շենքային պայմանների բարելավման, նաև սարքավորումների վերազինմանն ուղղված ներդրումների մասին է: Նման փոքր ներդրումներ, այո, կան, բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանը որպես ներդրումային գրավիչ երկիր դիտարկելուն ու «հորդացող» ներդրումներին, ապա դրանք գոյություն չունեն և ապագայում ևս չեն կարող գոյություն ունենալ: Ինչո՞ւ, որովհետև ներդրողները բոլորից լավ են հետևում կառավարությունների վարքագծին, ներդրումային միջավայրին: Հայաստանն այս պահին ոչ թե գրավիչ չէ, այլ ներդրողներն ուղղակի կփախչեն այստեղից: Տարեսկզբին ներդրումների բումի մասին հայտարարեցին, իսկ արդեն տարեվերջին կարող ենք արձանագրել, որ ստել են: Մեծ հաշվով՝ տարեսկզբից ինչ հայտարարել են, խաբել են. ներդրումները չհորդեցին, տնտեսական աճ չունենք, իսկ վերականգնման որոշակի տեմպը բնակչությանն ավելի աղքատացնող աճ է ենթադրում»:

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Նաիրի Սարգսյանը, հաշվի առնելով նաև աղքատության մակարդակը, մի քանի վտանգավոր միտում մատնանշեց: «Եկամուտների աճ բացարձակ չի եղել, բայց ծախսերն անընդհատ ավելացել են: Սոցիալական վիճակն ակնհայտ վատթարացել է: Այս ամենին գումարվել է ապագայի հանդեպ անորոշությունը: Եվ եթե մարդն այսրոպեական ապրուստը չի կարողանում հոգալ, ապագայի հանդեպ հույս ու հավատ չունի, նրա մոտ երկու ամենավտանգավոր ցանկություններն ու երևույթներն են առաջանում: Խոսքն արտագաղթի ու ծնելիության անկման մասին է: Մարդիկ վախենում են զավակ ունենալ ու փորփրում են այն երկրները, որտեղ արտագաղթելու հնարավորություն ունեն: Ամեն տարի Հայաստանից արտագաղթի որոշակի ստաբիլ քանակ ենք ունենում, ինչն աճի միտում ունի: Բաժանենք մարդկանց ըստ սոցիալական կարգավիճակի. այն մարդիկ, ովքեր ավելի ապահովված են, պարտադիր ծննդաբերում են ԱՄՆ-ում կամ Եվրոպական երկրում: Այն մարդիկ, որոնց ֆինանսական միջոցները նվազ բավարար են, Ռուսաստանում են երեխա ունենում կամ Հայաստանում ծնված երեխաներին պարտադիր դարձնում են ՌԴ քաղաքացիներ: Տակը մնաց ամենաաղքատ շերտը, որը ոչ մի տեղ չի կարող գնալ, որովհետև գործընթացները գումարներ արժեն, մնաց նաև այս հող ու ջրին ամուր կպած մարդկանց շերտը:

Ծնելիության գործակիցը մեզ մոտ 1,6 տոկոս է, և եթե գումարում ենք արտագաղթը, ապա առաջիկա 20-30 տարվա ընթացքում մեր բնակչությունը երևի արդեն 1 միլիոնից էլ կնվազի: Գիշեր-ցերեկ յուրաքանչյուրը պետք է, ինչպես ասում են, իր բաժին ճնճղուկը պահի, նպաստի բնակչության աճին, քանի որ ունենք իրավիճակ, որը վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն առումով, որ մեր բնակչության թվի անկմանը զուգահեռ ավելանում է թշնամու բնակչությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Ն. Սարգսյանի խոսքով, վտանգները չեզոքացնելու համար սկզբից նախ պետք է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, տնտեսությունը ճիշտ ռելսերի վրա դնել. «Գումարները պետք է ուղղել ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, արտագաղթի կանխմանը: Մինչդեռ աղքատության մակարդակի աճը, ապագայի հանդեպ անորոշությունն ու իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը միանշանակ նպաստում են արտագաղթին. ավելի պատկերավոր ասած՝ կարծես մարդու ձեռքից բռնեն ու ասեն՝ «ինչ ես անում Հայաստանում, գնա՛ այստեղից»»:

Այս համատեքստում, անդրադառնալով նաև այս տարվա պետական ծախսերին, նա շեշտեց. «Մեր բյուջեի 97-98 տոկոս մուտքերը կազմում են պետական հարկերը, որոնք վճարելով՝ հարկատուները ակնկալում են պետական ծառայություններ՝ անվտանգություն, առողջապահություն, կրթություն և այլն: Պետական ծախսերը հարկատուները դիտարկում են ըստ դրանք տնտեսելու, ըստ արդյունավետության և օգտակարության: Այսինքն, եթե տեսնում ենք, որ հարկատուների վճարած հարկերով կյանքում ոչնչի չհասած կամ որևէ պետական ծրագիր չառաջարկած մարդու կամ մարդկանց խմբի համար տրանսպորտային միջոցներ են գնվում, ինչքան էլ ասեն՝ անհրաժեշտ էր, հարցեր են առաջանում հարկատուների մոտ: Մարդն սկսում է հարկը թաքցնել, ինչի հետևանքով պետական բյուջեի եկամուտներն անկում են ապրում:

Իշխանությունը փորձում է հարկը նորից նույն չափով վերականգնել, որ կրկին կարողանա իր համար մեքենաներ գնել: Արդյունքում տեղի է ունենում բիզնես-իշխանություն բախում, դեպքերը հրապարակայնացվում են, ինչը տեսնում են նաև ներդրողները: Մեծ հաշվով՝ իշխանությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է տնտեսության խթանմանը: Այս վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում հարկահավաքման մակարդակի, ներդրումային գրավչության վրա՝ իր բոլոր հետևանքներով: Անգամ մի մեքենայի գնումը տնտեսության վրա ահռելի ու լուրջ ազդեցություն է ունենում: Իրականում տնտեսական քաղաքականություն չեն իրականացնում, պարզապես եղածն ապահովում են բարեխիղճ հարկատուները, բարեխիղճ աշխատողները: Մինչդեռ կառավարության անմիտ, կիսագրագետ կամ հենց անգրագետ որոշումների հետևանքով բիզնեսը դեմոտիվացվում է, աշխատողները՝ ևս, ու այսպես շարունակ»:

Ամփոփելով ու խոսելով 2022-ի հնարավոր զարգացումների և կանխատեսումների մասին՝ Նաիրի Սարգսյանը մի շարք հարցադրումներ արեց: «Նախ՝ մենք պետք է հասկանանք, որ անվտանգությունը թիվ մեկ հարցն է. Անվտանգային անորոշություն ունե՞նք, թե՞ ոչ: Իշխող խմբի կողմից բարելավմանն ուղղված որոշակիություն ունե՞նք, թե՞ ոչ: Ներդրողները նման դեպքում կգա՞ն, թե՞ ոչ, ծնելիության մակարդակն առանց որևէ քայլ ի կբարձրանա՞, թե՞ ոչ, արտագաղթը կկանխվի՞, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ավելի քան ակնհայտ են: Եվ եթե այդ բացասական պատասխանները հավաքենք, դրական ոչ մի սպասելիք չենք կարող ունենալ: Չեմ ուզում գալիք տարվա համար վատատեսական կանխատեսում անել, բայց այլ տարբերակ չկա:

Չեմ կարող ասել, որ լավ է լինելու, որովհետև հասկանալի չէ, թե ինչի հաշվին: Մեր կրթությունն աղետալի վիճակում է՝ նոր արդյունք մենք մեզանով չենք կարող ստեղծել, ներդրումներ չենք կարող ներգրավել, պետբյուջեի՝ առանց այն էլ սուղ միջոցներն անարդյունավետ, անօգտակար են ծախսվում ու չեն տնտեսվում: 2022-ի բյուջեն ևս որևէ կերպ չի խթանելու տնտեսությունը: Եթե ներդրումների հույս չունենք, եթե բնակչության՝ թե՛ մեխանիկական, թե՛ բնական աճի հույս ևս չունենք, ապա 2022- ին մնում է միայն աղոթել ու հույսներս դնել Աստծո վրա: Այնպես, ինչպես կառավարությունն է անում, երբ շատ դեպքերում ասում են՝ դե, բախտներս չբերեց, այս կամ այն կանխատեսումը չիրականացավ: Բախտի հույսին կառավարելով՝ պետությունները սովորաբար լավ տեղ չեն հասնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան