Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում. Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում։
Հարցը նրանում չէ, թե պաշտոնական մակարդակում սրան ինչպես է արձագանքում Հայաստանի իշխանությունը, խնդիրն այն է, որ եթե նույնիսկ կուլիսային պայմանավորվածություն չկա այս հարցում, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնչեցնում են հայտարարություններ, որից հետ կանգնելը շատ բարդ է թվում։
Պարզ ասած, Ադրբեջանն իր հասարակությանը հավաստիացրել է, որ միջանցք լինելու է։
Ավելին, իր միջազգային գործընկերների հետ արդեն բանակցում է ռեգիոնալ նախագծերի շուրջ, ինչն ավելի է բարդացնում միջանցքի հետ կապված ծանր վիճակը։
Ցավոք ստեղծված իրադրության պայմաններում, սցենարային առումով, խիստ անբարենպաստ դրություն է ստեղծվել, որտեղ ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է։