Ստանիսլավ Չերչեսովը գլխավորել է եվրոպական ակումբը
ՍպորտՌուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը նոր աշխատատեղ ունի։
58-ամյա մասնագետը նշանակվել է հունգարական «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզչի պաշտոնում, այս մասին հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն։ Չերչեսովն այս պաշտոնում փոխարինել է ավստրիացի Պետեր Շտեգերին։ Մասնագետը նոր ակումբում աշխատանքի է անցնելու հաջորդ շաբաթվանից։