Ադրբեջանի ղեկավարի և Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քննարկումների արդյունքն է․ Շառլ Միշելը՝ գերիների վերադարձի մասին
ՔաղաքականությունԵվրոպական խորհրդի Շառլ Միշելը, որի միջնորդությամբ այսօր Ադրբեջանից 10 գերի է վերադարձել Հայաստան, թվիթերյան գրառմամբ ողջունել է գերիների վերադարձը։
«Ջերմորեն ողջունում եմ Բաքվի կողմից 10 հայ կալանավորների ազատ արձակումը, որպես Ադրբեջանի ղեկավարի եւ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քննարկումների արդյունք։ Սա կարեւոր մարդասիրական ժեստ է, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը»,– գրել է նա։