Եղանակը Երևանում․ սպասվում են տեղումներ
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: