Հայտնի է՝ երբ անվստահություն կհայտնեն Հայկ Մարությանին
Քաղաքականություն2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ կգումարվի, որի ընթացքում կքննարկվի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- նշված է հաղորդագրությունում: