Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սևան համայնքի ղեկավար
ՔաղաքականությունԴեկտեմբերի 17-ին Սեւանի համայնքապետարանում տեղի ունեցավ Սեւան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանից, ավագանու նիստը վարել է ավագանու նիստին ներկա եւ տարիքով ավագ անդամը` Կամո Ավագյանը: Նա հայտարարել է նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:
Օրակարգային առաջին հարցը վերաբերել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը:
Սեւան համայնքի ավագանին որոշել է Սեւան համայնքի ղեկավար ընտրել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանին:
Սեւան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով ավագանու անդամներին, նշել է, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացել է վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։