Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանագնաց է նշանակել. Ո՞վ է նա
ՔաղաքականությունԹուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ով է լինելու Հայաստանում Թուրքիայի բանագնացը։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բանագնաց է նշանակվել Սերդար Քըլըչը։
Նշենք, որ Սերդար Քըլըչը ծնվել է 1958 թվականին, Սեւծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում։ Աշխատել է Թուրքիայի տուրիզմի նախարարությունում, Ազգային անվտանգության խորհդում, արտաքին գործերի նախարարությունում, եղել տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան։ 2014-2021 թվականներին հանդիսացել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը։ Հետ է կանչվել Անկարա 2021 թվականի փետրվարի 23–ին։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։