Պեսկովը չի բացառել, որ մինչև տարեվերջ Պուտինի և Բայդենի միջև նոր շփում կարող է տեղի ունենալ
ՔաղաքականությունԿրեմլում չեն բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ զրույց կունենան մինչև այս տարվա վերջ։ Չորեքշաբթի Բայդենը հայտարարել էր, որ պատրաստվում է ևս մեկ զրույց անցկացնել Պուտինի հետ:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները բանակցություններ են վարել են փակ տեսակոնֆերանսի ձևաչափով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքերը, դրական է պատասխանել «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե արդյոք նոր զրույց կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։
«Միգուցե, բայց կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- ասել է Պեսկովը: