Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել
ՔաղաքականությունԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։
Նախնական տվյալներով 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։
Այլ մանրամասներ Արմեն Կոտոլյանը չցանկացավ նշել։