Նախ երկկողմ հանդիպումներ, հետո՝ եռակողմ. Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ
ՔաղաքականությունԵվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի եվրոպական մայրաքաղաքում դեկտեմբերի 15-ին։
«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է նա։