Գլխավոր տոնածառը բալիկ է ունեցել․ 2 տոնածառ՝ Հանրապետության հրապարակում
Ալտերնատիվ կարծիքՖեյսբուքյան օգտատեր Կամո Թովմասյանը Հանրապետության հրապարակից լուսանկար է տեղադրել՝ գրելով, թե կարծես այս տարի գլխավոր տոնածառը բալիկ է ունեցել, մի քանի օրից ատամհատիկն է...:.Օգտատերը նման կարծիք է հայտնել, քանի որ հրապարակում այս պահին երկու եղևնի է դրված՝ մեծ եւ փոքր: Իսկ ավելի լուրջ, մեզ ասացին, որ փոքր տոնածառը տեղադրվելու է գլխավոր տոնածառի վերևի հատվածում, տոնածառի տեղադրման աշխատանքներն ավարտված չեն։