Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ
ՔաղաքականությունՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայում Հայկական սփյուռքի կառույցների ու ղեկավարների, փաստաբանների ու լրագրողների հետ առանձին հանդիպումներից բացի, հանդիպում է ունեցել նաև Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մեր իրավունքների պաշտպանությունն առկա մարտահրավերների պայմաններում պահանջում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իրական միասնություն՝ առավել, քան երբևէ: Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է, որ իրական խնդիրները ու այդ խնդիրների իրական պատճառները հավուր պատշաճի ձևակերպենք. այս դեպքում թույլ չենք տա փաստերի և պատմության ձևախեղում և բոլոր ջանքերով մեկտեղված արդյունավետ կպայքարենք մեր իրավունքների համար» ,-ասել է նա հանդիպման ժամանակ: