Ռուսաստանի եւ Թուրքիայի դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորումը
ՔաղաքականությունՌուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը եւ նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը դեկտեմբերի 9-ին քննարկել են Սիրիայի, Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակում ՄԱԿ - ի Անվտանգության Խորհրդի օրակարգում առկա արդիական հարցերի շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանային խնդիրների վրա, ներառյալ Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում հուսալի կարգավորման խնդիրները», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: