Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում. Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունԱյսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում։Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Խնդիրն այնքան նրանում չէ, թե ինչ ջանքեր է գործադրում (կամ չի գործադրում) ՀՀ իշխանությունը ցույց տալու իր վճռականությունը միջանցքի հարցը օրակարգից հանելու մասով։
Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պնդել այդ հարցը, այլ պարզ լեզվով հայտարարում, որ եթե այն դիվանագիտական ճանապարհով չկարգավորվի, ապա դա կիրականացվի ռազմական ճանապարհով։
Ի՞նչ է այս տեսանկյունից ձեռնարկում իշխանությունը արտաքին ճակատում՝ չեզոքացնելու կամ նվազագույնին հասցնելու հարձակման հավանականությունը։ Եթե կարճ, ապա ոչինչ։
Երկրորդ, ինչ է արվում թշնամու հավանական հարձակման ուղղություններում՝ թշնամու հնարավոր հարձակումը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կասեցնելու և ըստ անհրաժեշտության հարցած հասցնելու համար։
Ընդ որում՝ ռազմական տեսանկյունից, մի շարք գործոնների հաշվարկը կարող է ցույց տալ, որ թշնամուն առավել արդյունավետ հակազդեցություն ապահովելու համար մեկնարկում անհրաժեշտ կլինի կետային հարվածներ հասցնել։ Բայց դրա համար եղած ռեսուրսների խորը հաշվարկ է հարկավոր։
Կրկնում եմ՝ բոլոր խնդիրները պետք է դիտարկել այն համատեքստում, որ Ադրբեջանը չի բացառում ուժի կիրառման միջոցով միջանցքի ապահովումը, իսկ դա, այդ թեմայով բանակցությունների տապալման պայմաններում, առավել հավանական է դառնում»,-գրել է Աբրահամյանը: