Շուտով պարզ կդառնա, թե Բաքվի բանտերում պահվող քանի հայ (ռազմա)գերի է կամովին հանձվելու 3-րդ երկրներին. Ռոբերտ Հայրապետյան
ՔաղաքականությունՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում գերիների մասով պետական մակարդակով տարվող ադրբեջանամետ քաղականության արդյունքում շատ շուտով պարզ կդառնա, թե Բաքվի բանտերում պահվող քանի հայ (ռազմա)գերի է կամովին հանձվելու 3-րդ երկրներին, որովհետև այսօրվա հայտնի տեսանյութի՝ (միտումնավոր չեմ տարածում) գերի ընկնելու հանգամանքների մասին 0 տեղեկություն ունեցող հերոսը ադրբեջանցիներից ավելի ալիևաբար էր տենչում դատապարտել հայ ռազմագերիներին՝ ակնհայտորեն խոստովանելով պետության պոզիտիվ պարտավորությունների կատարումից հրաժարվելու մասին: