Կարեն Անդրեասյանը կմեկնի Իտալիա
ՔաղաքականությունԱրդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կմեկնի Իտալիայի Հանրապետություն Վենետիկ քաղաք մասնակցելու «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին:
Կարեն Անդրեասյանը Իտալիայում կլինի դեկտեմբերի 12-ից 14-ը: