Սյունիքի մարզպետն «ապահովագրեց» Նիկոլ Փաշինյանին
ՔաղաքականությունՍյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր բավական ուշագրավ հայտարարություն է արել: Նա, մասնավորապես, նշել է, որ Սյունիքում հայկական զորքերի հետ քաշվելու հրաման որևէ մեկը չի տվել, ուղղակի հայկական զորքերին ռուսական կողմը հետ է ուղարկել Խորհրդային միության ժամանակ զբաղեցրած դիրքերը։ Նա այս մասին հայտարարել է ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքում զորքերը հետ քաշվեցին։
Ի դեպ, Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր` Սյունիքում զորքերի հետքաշման որոշումն ինքն է կայացրել։
Ստացվում է, որ թիմակիցների օգնությամբ Նիկոլ Փաշինյանը սրբագրում է իր այդ արված հայտարարությունը և փորձում մեղքի ու քննադատության սլաքներն ուղղել ռուսական կողմի ուղղությամբ:
Անգամ եթե Պողոսյանը ճիշտ է, և հայկական դիրքերի առաջմղմանը խոչընդոտել են հենց ռուսները, ապա Փաշինյանը որոշել է այս փուլում հանրայացնել այդ տեղեկությունը: Թե ինչու՝ դժվար չէ կռահել...