Նոյեմբերյանում տեղի է ունեցել աննախադեպ ծառատունկ
ՀասարակությունԲոլորս գիտենք, որ անտառները համարվում են մեր մոլորակի թոքերը, քանի որ կանաչ բույսերը կլանում են ածխաթթու գազ և արտազատում են թթվածին։ Անտառները ապահովում են թթվածնի շրջապտույտի 28 տոկոսը։ Հայաստանում ցավոք անտառները գնալով նոսրանում են և բնակչությունը ծառերը օգտագործում է որպես վառելափայտ, հաճախ մոռանալով ծառատունկների մասին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերջին տարիներին հատկապես սկսել է ակտիվ զբաղվել անտառաշինությամբ և անտառվերականգմամբ։ Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքում տեղի է ունեցել ծառատունկ։ Չնայած որ նախորդ տարիների համեմատ այս տարի նախատեսված է եղել ավելի քիչ ծավալով սակայն ծառատունկը իրականացրել են նախատեսած հա-ից ավելի շատ:
Այս մասին 1or.am կայքին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գիգոլ Խասիկյանը․ « Մենք ամեն տարի պարտադիր կատարում ենք ծառատունկներ, անցած տարի կատարել ենք 20 հա տարածքի վրա, նախանցած 2019 թվականին 40 հա մակերեսով ենք կատարել, իսկ այս տարի չնայած, որ ծառատունկը նախատեսված էր 3,3 հա սակայն մենք 3,5 հա ծավալով կատարեցինք»։
Գիգոլ Խասիկյանը կարևորեց անտառհիմնումը և ասաց, որ ամեն տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետական բյուջեի ֆինանսավորմամբ պարտադիր կերպով կատարում է անտառների վերականգնում և դա լինելու է շարունակական։