«Նաև մենք, որպես նախագահող երկիր, աշխատում ենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, բայց նաև պիտի մի քանի կարևոր փաստ արձանագրենք։ Դա իրողություն է, որին պետք չէ քննադատաբար մոտենալ, ուղղակի պետք է այդ իրողությունները ճանաչել։ Օրինակ՝ ՀԱՊԿ երկներից մի քանիսը վերջերս Թուրքիայի և Սդրբեջանի հետ, ըստ էության թուրքական աշխարհի հռչակագիր ստորագրեցին, ռազմավորություն ստորագրեցին։ Սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հաջորդ իրողությունը հետևյալն է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է, սակայն պետք է արձանագրել նաև, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսատանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի թշնամին չէ։
«Ես ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում, և նաև պիտի արձանագրենք, որ լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսատանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի թշնամին չէ։ Ռուսաստանը բարեկամ և դաշնակից երկիր է նաև Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։