Հրաչյա Մուշեղյանը համաձայնվել է հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել». Մամիջանյան
ՔաղաքականությունԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոտ ապագայում Հրաչյա Մուշեղյանը նշանակվելու է բարձր պաշտոնի քննչական մարմիններից որևէ մեկում:
Կհարցնեք դա ո՞վ է ու ո՞ր արժանիքների համար:
Պատասխանեմ.
Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետը, ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել»:
ՀԳ. եթե մոտ ժամանակներս Սյունիք գնալու լինես՝ փորձի ադրբեջանական անցակետում ասես, որ Սերժ Սարգսյանի վրա գործ ես կարել՝ մեծ հարգանքի կարժանանաս թշնամու աչքերում»: