Առաջարկս` չշեղվել ու պաշտպանել մեր երկիրը բոլոր տեսակի չարիքներից. Առաջինը Հայաստանն է. Կարեն Ավագյան
ՔաղաքականությունԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստանը հանձնելուն զուգահեռ, փորձել չեզոքացնել վերածնման հնարավորությունը, մարդկանց ովքեր իրեց կյանքով ապացուցել են հայրենիք ունենալու ու այն ամեն գնով պահելու պատրաստակամությունը: Դրա համար ամեն գնով ուզում են Սերժ Սարգսյանին հանել այդ շղթայից` <<ծանրաբեռնելով մի փունջ հիմարություններով>>:
Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման սերգոներով ու սիլվաներով:
Օրհասականը Հայաստանի ու Արցախի լինելությունն է: Օրհասականը Հայաստանի թրքացումը կանխելն է: Օրհասականը հայկական ճանապարհները հայի վերահսկողության տակ թողնելն է: Օրհասականը վերացնելն է բոլոր արհեստական անհայրենիք տձև գոյացությունները Հայաստանի լինելիության ու զարգացման ճանապարհից:
Այնպես որ սիլվաներն էլ, սերգոները էլ կգան ու կգնան, բայց սկզբից` մնայունը:
Առաջարկս` չշեղվել ու պաշտպանել մեր երկիրը բոլոր տեսակի չարիքներից: Առաջինը Հայաստանն է: Առաջինը Հայաստանին դավաճանածների պատիժը մոտեցնելն է ու անխուսափելի դարձնելը: