Ով է նոյեմբերի 15-ին հրազենային վիրավորումից մահացած զինածառայողը. մանրամասներ
ՀասարակությունՆախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյան (ծնվ. 1992թ.): Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն ստացել է նոյեմբերի 15-ին, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»,- հայտնում են ՊՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել Ճամբարակում: